ՀՀ-ից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ կան․ Բարձր ռիսկի գոտում ենք

ՀՀ-ից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ կան․ Բարձր ռիսկի գոտում ենք

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքին է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել, հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։

Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։

Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.

- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,

- տրամադրի բացասական Covid-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է,

- լրացնի առողջության հայտարարագիր։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները, որոնք համարժեք են ԵՄ Covid թվային հավաստագրին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---