Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլը24 մարտի 2009 - 22:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ավարտվեց Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Դասական երաժշտություն» բնագավառի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթների շարքը: «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ հիմնված մրցույթի առաջին օրից ողջ կազմակերպչական եւ համակարգման աշխատանքները կատարում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը: «Հիմնադրամը մեծապես կարեւորում է մշակութային ծրագրերը, եւ ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ շուրջ 3 անգամ ավելացել է մրցույթի համար դիմող երիտասարդների թիվը, իսկ դա արդեն լուրջ հիմք է նախագիծը հաջողված համարելու համար»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: Կատարումներին հաջորդող ջերմ ծափողջույնները վկայում էին, որ եզրափակիչ փուլ էին անցել միայն արժանավորները, ինչը, ժյուրիի հավաստմամբ, դժվարացնում է վերջնական ընտրությունը: Յոթ մասնակիցներն էլ (Աբրահամյան Գրիգոր, Այվազյան Հովհաննես, Գեւորգյան Թերեզա, Էքսուզյան Աստղիկ, Թորոսյան Հասմիկ, Հարությունյան Դիանա եւ Նշանյան Հովսեփ) մրցույթին ներկայացել էին միայն հաղթելու վճռականությամբ, իսկ ահա Հովհաննես Այվազյանն արդեն 4-րդ տարին է, որ մասնակցում է մրցույթին եւ նրա խոսքով ինքը դարձել է այս մրցույթի վետերան-մասնակիցն ու համոզված է, որ այս տարի մրցանակն իրենն է լինելու: Ամենամյա մրցույթին մասնակցում են դասական երաժշտության, գրականության, կերպարվեստի եւ կինոյի բնագավառերի համար դիմած երիտասարդները: Հաղթողներն պատիվ ունեն անձամբ երկրի նախագահից ստանալ մրցանակները` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով: Հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 15-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |