Flyone Armenia բյուջետային ընկերությունը թռիչքներ կկատարի դեպի Եվրոպա և Ասիա

Flyone Armenia բյուջետային ընկերությունը թռիչքներ կկատարի դեպի Եվրոպա և Ասիա

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը: Դրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Flyone Armenia-ն առաջին հայկական բյուջետային ավիաընկերությունն է, որը գործարկվել է 2021 թվականին։

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:

Ավիաընկերությունը կատարելու է ինչպես կանոնավոր, այնպես էլ չարտերային թռիչքներ։

Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ընկերության ինքնաթիռները հագեցած են HEPA օդային ֆիլտրերով, որոնք մոտ 99 % հեռացնում են վիրուսներն ու բակտերիաները։

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան հայտարարել է, որ շուտով կսկսվի տոմսերի վաճառքը։

Ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և նախատեսում է քան 135 աշխատատեղ ստեղծել միջինից բարձր աշխատավարձով։

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---