Փոխոստիկանապետ․ Գորիս-Կապան ճանապարհին կանոնակարգում պետք է լինի միջազգային փաստաթղթերի հիման վրա 1 նոյեմբերի 2021 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, հայտարարել է, որ այդ հատվածում կանոնակարգում պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ «Այն հատվածը, որը որ ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս է, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Պայմանավորվածություն կա, որ ճանապարհային միջադեպերի դեպքում է ոստիկանությունը զբաղվում»,-ասել է փոխոստիկանապետը, գրում է «Փաստինֆոն»։ Նա նշել է, որ ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհին ապահովում են քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում են վարորդներին՝ հատկապես հիմա, երբ, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտության թիվը: Ֆիդանյանը հավելել է, որ ուղեկցումներ իրականացվում են նաև Տաթև-Աղվանի ճանապարհին, որտեղ բեռնատարների կուտակումներ են լինում: 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |