Հովհաննես Բաչկովը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Տոկիոյի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում նա զիջել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուսին (63.5 կգ), տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին, եզրափակիչ է դուրս եկել գերծանրքաշային Դավիթ Չալոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---