APSU կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանի հակահայկական համաժողովը

PanARMENIAN.Net - Պրոգրեսիվ հայ ուսանողների միությունը (Armenian Progoressive Students Union) կոչ է անում բոյկոտել Լոս-Անջելեսի համալսարանում (UCLA) մարտի 26-28 կայանալիք հայագիտության համաժողովի անցկացումը: Ինչպես ասվում է APSU-ի` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ, համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 զեկուցողներ տարբեր երկրներից, այդ թվում` Թուրքիայից: «Հայաստանից համաժողովին մասնակցելու է միայն մեկ հոգի, որի զեկույցը շոշափում է ՁԻԱՀ-ի խնդիրները Հայաստանում: Այդ դասախոսությունը ոչ մի կերպ կապված չէ հայագիտության հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Դրա հետ մեկտեղ, APSU հաղորդագրության մեջ ասվում է, որ համաժողովին մասնակցելու է Ռոբերտ Թոմսոնը, որը պատմական փաստերի կեղծող է: «Բացի այդ, համաժողովին մասնակցող թուրք զեկուցողներն իրենց զեկույցներում Հայկական Լեռնաշխարհն անվանում են «Անատոլիա»: Դասախոսություններից մեկը կոչվում է «Օսմանները Անատոլիայի հայերի մեջ 1908թ. հեղափոխությունից հետո»: Մեզ վրդովում է այն, որ նման ոչ գիտական եւ հակահայկական տերմինաբանությունը կիրառվում է հայկական հետազոտությունների ոլորտում»,- ընդգծված է APSU հաղորդագրության մեջ: Հայ ուսանողների կարծիքով, ծրագրված համաժողովը ակադեմիական միջոցառում չի հանդիսանում եւ հեռու է հայագիտությունից: «Մենք բոլոր հայերին կոչ ենք անում բոյկոտել այդ համաժողովի անցկացումը եւ ստորագրել մեր հանրագրի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---