Փոխնախարար․ Մինչև 2026-ը ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կհասնի 85,000 դրամի

Փոխնախարար․ Մինչև 2026-ը ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կհասնի 85,000 դրամի

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Նա նշել է, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է այն հասցնել 85,000 դրամի։

Փոխնախարարը նշել է, որ բարձրացումը լինելու է աստիճանական և, հավանաբար, առաջին փուլը կլինի 2023-ին՝ քննարկումներ են ընթանում։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը ներկայումս 68,000 դրամ է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---