5 նոյեմբերի 2021 - 17:12 AMT
Ադրբեջանում զորավարժության ժամանակ զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից

Ադրբեջանում զորավարժության ժամանակ պետական սահմանապահ ծառայության զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանային դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային զորավարժությունների ժամանակ։

Ենթասպա Թուրալ Ահմեդովը վիրավորում է ստացել ՀԱՆ -17 հաստոցային ավտոմատ նռնականետից կրակոցների հետևանքով։

2018-ից Ադրբեջանի որոշ շրջաններում, այդ թվում ՀՀ-ին սահմանակից Ղազախի շրջանում, ՀՀ հետ սահմանը հանձնվել է սահմանապահների վերահսկողությանը։