Նախարար․ ՀՀ-ում մոտ 20,000 արցախցի կա

Նախարար․ ՀՀ-ում մոտ 20,000 արցախցի կա

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ Արցախից ավելի քան 90,000 տեղահանվածների առյուծի բաժինն արդեն վերադարձել է Արցախ՝ այս պահ դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում մոտ 20,000 կամ մի քիչ ավելի արցախցի է շարունակում մնալ։

Նա նշել է, որ այս պահին Արցախում ապրում է ավելի քան 100,000 մարդ, նրանք բոլորը նույն անվտանգային միջավայրում են գտնվում։

«Հայաստանի կառավարությունը, Հայաստանը լինելով Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան սոցիալական ճգնաժամի ժամանակահատվածում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում մեղմելու համար այդ իրավիճակը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, ըստ էության, այդ միջոցառումների շնորհիվ կարելի է համարել հաղթահարված հիմնական ճգնաժամը, որը ստեղծվել էր հետպատերազմյան շրջանում։

Նա նաև տեղեկացրել է, որ աջակցության նոր ծրագիր են իրականացնում, որի մասին հայտարարվել է, արդեն դիմումներն ընդունվում են։

«Աջակցությունը 50,000 և 25,000 դրամ ձևաչափով տրամադրելու ենք տարբեր թիրախային խմբերի։ Հայաստանում այս պահին լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն Արցախի մեր հայրենակիցների համար չկա։ Եթե նախկինում հյուընկալին էինք վճարում արցախցիներին իրենց բնակարաններում հյուրընկալելու համար, հիմա գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ են անում»,- ասել է Մկրտչյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---