Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ․ Կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ․ Կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%

PanARMENIAN.Net - 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հասել է 220 միլիարդ դրամի՝ միայն երրորդ եռամսյակի ընթացքում աճելով ավելի քան 7 միլիարդ դրամով: Ընկերության կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը տատանվել է 8%-9% միջակայքում՝ կախված ֆոնդի տեսակից։

Ընդ որում, 220 միլիարդ դրամի հիմնական մասը՝ մոտ 69%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացած 31%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները, որից մոտ 20%-ը անուղղակիորեն ներդրված է բազմաթիվ ընկերությունների կողմից թողարկած բաժնետոմսերում, իսկ մնացյալ 10%-ը՝ միջազգային տարբեր կազմակերպությունների և պետությունների թողարկած պարտատոմսերում։

«Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի երկարաժամկետ եկամտաբերության բոլոր ցուցանիշները դրական են. ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%: Պետք է նշեմ, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ»,– նշել է ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

«Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---