Փաշինյան․ «Զանգեզուրյան միջանցքի» թեման փակ է, իսկ 1920-30-ականների բոլոր քարտեզները ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են

Փաշինյան․ «Զանգեզուրյան միջանցքի» թեման փակ է, իսկ 1920-30-ականների բոլոր քարտեզները ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրյան միջանցքի» թեման փակված է եղել դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունը ստորագրվել է։

«Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև, մեծ հաշվով, Ռուսաստանը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Պիտի արձանագրենք, որ ՌԴ դիրքորոշումը պարզապես հրապարակայնացվել է, ավելի ճիշտ՝ ոչ թե ՌԴ դիրքորոշումը, այլև, այդ թվում, Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև, ըստ էության, հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին:

Եվ կուզեի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ, ճիշտ է, նրանք օգտագործում են «միջանցք» արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն՝ իրականում կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, Ռուսաստանն էլ է շահագրգռված, Իրանն էլ է շահագրգռված, Թուրքիան էլ է շահագրգռված: Խնդիրը բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է»,-ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից:

«Հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»,-ասել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահամանզատումն ու սահմանագծումը՝ վարչապետն ասել է, թե պետք է հասկանանք՝ քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։

«Քարտեզները վերատպություններ են: 1985 թվականի, 1980 թվականի 1975, 1973 թվականների քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են: Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև:

․․․Ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ մենք, ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են, այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմանավորվածություններն արտացոլվեն քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պիտի արվի»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---