Նախարար․ ՀՀ-ում ծխողները չեն պակասում, դա ռիսկի գործոն է՝ կովիդը շատ ավելի ծանր տանելու

Նախարար․ ՀՀ-ում ծխողները չեն պակասում, դա ռիսկի գործոն է՝ կովիդը շատ ավելի ծանր տանելու

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում ծխողների թվի նվազում չկա՝ կովիդի ի հայտ գալու հետ կապված՝ մարկետինգային, գովազդային անազնիվ քաղաքականություն կիրառվեց ու թյուր կարծիքներ շրջանառվեցին, թե, իբր, ծխող մարդիկ ավելի թեթև են տանում կովիդը։

«Ես ձեզ հարյուր տոկոսով վստահեցնում եմ, որ ապացուցողական բժշկության շրջանակում իրականացված հետազոտությունները ճիշտ հակառակն են ապացուցում. այն, որ ծխախոտի հետևանքով ձեռք բերված որոշակի առողջական խնդիրները հանդիսանում են ռիսկի գործոն՝ կովիդը շատ ավելի ծանր տանելու, արդեն իսկ ապացուցված փաստ է», - ընդգծել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում, կովիդով պայմանավորված, թե իրազեկման աշխատանքների, թե նաև ծխախոտ արտադրողների կողմից շատ ավելի ագրեսիվ պայքարի միջոցներ են կիրառվել։

«Օգտվելով նրանից, որ երկրի տնտեսական իրավիճակը բավական դժվար պայմաններում է՝ նրանք հակածխախոտային ծրագրերի ներդրման առումով բավական մեծ լոբբինգներ են իրականացնում, որ, իբրև թե, նման ծրագրերի ներդրումը լրացուցիչ տնտեսական բեռ է հանդիսանում ծանր իրավիճակներում», - ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ 2022 թվականից հանրային սննդի վայրերում ծխելու արգելքի կանոնը ուժի մեջ է մտնելու ու էլի որոշ սահմանափակող միջոցառումներ պետք է իրագործվեն։

Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ լուրջ խնդիր կա մինչև 18 տարեկան անձանց շրջանում ծխելու առւմով։ Նրա խոսքով՝ Հայաստանում տղամարդկանց 51 տոկոսը ծխում է, ինչը մտահոգիչ է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---