Ծեծկռտուք` Կապանում․ ՌԴ քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ծեծկռտուք` Կապանում․ ՌԴ քաղաքացիներ են բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որը հայտնել է, թե Կապանի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կապանի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող ՌԴ քաղաքացիները՝ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ-սուպերմակետ, վիճաբանել դրա աշխատակից՝ Սյունիքի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով հանել դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսները՝ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ՝ Սյունիքի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի արդյունքում Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։

Գալանովը, Դյանովը և Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---