Սննդային թունավորման կասկածով 8 երեխա է հոսպիտալացվել

Սննդային թունավորման կասկածով 8 երեխա է հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-11 տարեկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում է բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ թունավորման զանգվածային դեպքեր էին գրանցվել «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերում, որոնցից օգտված անձինք հոսպիտալացվել էին «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---