«Հետք». ՀՀ-ում AstraZeneca-ի ժամկետանց 27,680 դեղաչափ խոտանվել է

«Հետք». ՀՀ-ում AstraZeneca-ի ժամկետանց 27,680 դեղաչափ խոտանվել է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի 389,500 դեղաչափ, որից 27,680-ը, պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, խոտանվել է, տեղեկացնում է «Հետքը»:

Առողջապահության նախարարությանը ԶԼՄ-ն խնդրել է տրամադրել տեղեկություններ այն մասին, թե մինչև այս պահը ձեռք բերված պատվաստանյութերից քանի դեղաչափ է օգտագործվել, և յուրաքանչյուր պատվաստանյութից տարբեր պատճառներով որքան է եղել կորուստը։

Նախարարությունից երկու հարցին էլ չեն պատասխանել՝ նշելով միայն, որ կորուստը թույլատրելիի սահմաններում է։ Պատվաստանյութի մեկ շշիկի (սրվակ)՝ տարբեր քանակի դեղաչափեր պարունակելու դեպքում կորստի թույլատրելի սահմանը տարբեր է։ Օրինակ 1 դեղաչափանոց շշիկի դեպքում թույլատրելի չափը 5% է, 2-5-ի դեպքում՝ 10%, 10 դեղաչափանոցի դեպքում՝ մինչև 20%: Այսինքն՝ AstraZeneca պատվաստանյութի մեկ շշիկի պարագայում, որը պարունակում է 10 դեղաչափ (5 մլ), կարող է խոտանվել 2 (1 մլ) դեղաչափ, և դա կհամարվի կորուստ, բայց թույլատրելի։

Նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը Covid-19-ի դեմ և՛ գնման, և՛ նվիրատվությունների միջոցով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2,367,000 դեղաչափ պատվաստանյութ, որից «Սինոֆարմ»` 800,000 դեղաչափ, Moderna` 730,700, AstraZeneca՝ 389,500 դեղաչափ, «Սպուտնիկ V»` 347,060 դեղաչափ և «ԿորոնաՎակ»` 100,000 դեղաչափ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---