Ձյան առատ տեղումներ կլինեն Կոտայքում և Գեղարքունիքում․ 10-12 աստիճանով կցրտի

Ձյան առատ տեղումներ կլինեն Կոտայքում և Գեղարքունիքում․ 10-12 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ի երեկոյան և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով, նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ:

Երևանում նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 13-15-ը մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է -3․․․-2 աստիճան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---