Փարիզում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Փարիզում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները

PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ նրանք «քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Խովաևը ՌԴ-ից, Էնդրյու Շոֆերն ԱՄՆ-ից և Բրիս Ռոքֆեյը Ֆրանսիայից, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---