ԱԽ քարտուղար. ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով

ԱԽ քարտուղար. ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղված իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու դեպքում անցնել հնարավոր կլինի։ Նա այդ մասին ասել է` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ քաղաքացին երբ հասնի Գորիս-Կապան ճանապարհահատվածի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները դրել են իրենց մաքսակետերը, ի՞նչ ընթացակարգով է անցնելու:

«Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է և ասֆալտապատված, կարող են քաղաքացիներն այնտեղով անցնել։

«Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է։ Երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը», - նշել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---