Գրիգորյան․ Բաքվի հետ որոշվել էր Գորիս-Կապանն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը

Գրիգորյան․ Բաքվի հետ որոշվել էր Գորիս-Կապանն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունը չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը թեկուզ որոշ ժամանակահատվածում մնա ՀՀ վերահսկողության տակ, ասել է, որ նման պայմանավորվածություն եղել է։

«Պայմանավորվածություն եղել է այն տրամաբանությամբ, որ մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը, կարողանանք օգտվել այդ ճանապարհից։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են», - ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ պայմանավորվածությունը եղել է միայն նրա շուրջ, որ հայկական կողմը կարողանա օգտագործել Գորիս-Կապան ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։

Ավելի վաղ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի լույս 11-ի գիշերը մաքսակետեր կտեղադրի։

Նոյեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Նա նաև նշել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք չի լինելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---