Վիկտոր Ենգիբարյանը` Գերմանիայում ՀՀ դեսպան

Վիկտոր Ենգիբարյանը` Գերմանիայում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Վիկտոր Ենգիբարյանը Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,-ասվում է հրամանագրում։

Վիկտոր Ենգիբարյանը 2019-2021թթ․ եղել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---