Երևանը դիմում է Մոսկվային՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով16 նոյեմբերի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն դիմում է Ռուսաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, «Հանրայինի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քանի որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել, դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ու համաձայնագրով փոխադարձ պարտավորություններն իրականացնելու տրամաբանության շրջանակում», - ասել է նա։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Գրիգորյանը նշել է, որ գրավոր ընթացակարգեր են լինելու։ «Մենք տեղեկացնում ենք հանրությանն ու գործընկերներին, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- նշել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ ակնկալվում է, որ ՌԴ-ն օգնությույն կտրամադրի, և հնարավորություն կունենանք վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, ու Ադրբեջանը մայիսից խախտել է այդ կարմիր գիծը, ուստի Երևանը դիմում է դաշնակցին, որպեսզի դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնվի տարածքային ամբողջականությունը։ «Եթե հնարավոր է լուծել ճգնաժամը բանակցային ճանապարհով՝ ապա լուծել բանակցային, եթե հնարավոր չի լինում լուծել՝ ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որ ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասել է նա։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |