Մամիջանյան․ ԵԽԽՎ-ից պահանջել եմ կասեցնել ադրբեջանցիների մանդատը

Մամիջանյան․ ԵԽԽՎ-ից պահանջել եմ կասեցնել ադրբեջանցիների մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հեռավար նիստում ներկայացրել է իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը Վեհաժողովում:

«Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա` խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում:

ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մասին խայտառակ զեկույցի մասին խոսելու առիթներ դեռ կունենամ:

Աստված բոլորիս պահապան»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Ժամը 15։00-ի դրությամբ ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---