Դեսպան․ ՌԴ-ն և ՀՀ-ն խորհրդակցում են հայ-ադրբեջանական սահմանին վիճակի շուրջ

Դեսպան․ ՌԴ-ն և ՀՀ-ն խորհրդակցում են հայ-ադրբեջանական սահմանին  վիճակի շուրջ

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը դիվանագիտական և ռազմական կանալներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։

«Օպերատիվ կանալներով խորհրդակցություններ են ընթանում սահմանին իրադրության հետ կապված՝ զինվորականների, այլ գերատեսչությունների գծով, դիվանագիտական կանալներով»,-ասել է դեսպանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Տողանյանը նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դեռևս օգնության համար պաշտոնապես չեն դիմել ՌԴ-ին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները դիմում են Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը ադրբեջանական զորքերի հարձակումից՝ 1997թ․ պայմանագրի համաձայն։

«Պատրաստում ենք գրավոր դիմումը»,-ասել էր նա։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---