Սոթքի ոսկու հանքավայրի աշխատողներին տարհանել են16 նոյեմբերի 2021 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է` աշխատակիցները տարհանվել են։ Այդ մասին հայտնել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,–ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։ Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հայտնել է, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Սոթք գյուղի ուղղությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Սոթքի ոսկու հանքի աշխատողներին իջեցրել ենք ներքև, բայց ադրբեջանցիների կողմից շատ մեծ կուտակումներ կան», - ասել է նա: Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |