Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև ամսի 6-ը

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև ամսի 6-ը

PanARMENIAN.Net - Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև ամսի 6-ը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության օրինագիծը։

Ըստ նախագծի՝ աշխատանքային էր նախատեսվում դարձնել նաև հունվարի 2-ը, որը երկրորդ ընթերցման ժամանակ ևս ընդգրկվել է ոչ աշխատանքայինների շարքում։

Մայր Աթոռը նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր սահմանել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և ամսի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր, սակայն առաջարկը հաշվի չի առնվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---