Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է արել

Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է արել

PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերին, դեէսկալացիայի կոչ է արել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումով, որի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել։

«Մեր մտքերը զոհերի ընտանիքների, նրանց հարազատների և մերձավորների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---