Շիֆ․ ԱՄՆ-ն պետք է հնարավորն անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան

Շիֆ․ ԱՄՆ-ն պետք է հնարավորն անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, գրել է, որ ադրբեջանցիների հարձակումն Ադրբեջանի և ՀՀ միջև հրադադարի մասին համաձայնության կոպիտ խախտում է և ԱՄՆ-ն պետք է հնարավորն անի՝ զսպելու ադրբեջանական շարունակվող ագրեսիան։

«Խորապես մտահոգված եմ հայկական սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման, նաև սպանությունների և մոտ երկու տասնյակ հայ զինծառայողների ապօրինի ձերբակալման մասին տեղեկություններով։

«Կոչ եմ անում Պետդեպարտամենտին գործել անհապաղ, օգտագործել դիվանագիտական բոլոր խողովակները՝ կանխելու հերթական մարդասիրական աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը»,- ասվում է կոնգրեսականի գրառման մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---