Տողանյան․ Չի բացառվում, որ Երևանն օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին17 նոյեմբերի 2021 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ, չնայած իրավիճակի կայունացմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանագոտում, չի բացառվում, որ Երևանը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բարդ է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը. ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն մտադիր է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, թե կայունացումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա։ Դեսպանը դրական է պատասխանել հստակեցնող հարցին, թե արդյոք ոչ մի զարգացում չի բացառվում։ «Այո»,- ասել է նա։ «Իրավիճակը կայունացել է այս պահի դրությամբ»,-ասել է Տոնոյանը։ Դեսպանը հավելել է, որ Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի մասով, այդ թվում գերիների վերադարձին աջակցելու հարցում։ «Բանակցություններ են ընթանում։ Այդ հարցը դրված է, և մենք խոսում ենք այդ մասին»,-ասել է նա՝ պատասխանելով գերեվարված ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցելու մասին հարցին։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |