Սահմանին էական միջադեպեր չեն եղել․ Շրջանառվող տեսանյութերն ավելի վաղ դեպքերի մասին են

Սահմանին էական միջադեպեր չեն եղել․ Շրջանառվող տեսանյութերն ավելի վաղ դեպքերի մասին են

PanARMENIAN.Net - Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

«Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---