Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների ԱԱ-ում նվաճած իր առաջին գավաթը

Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել  երիտասարդների ԱԱ-ում նվաճած իր առաջին գավաթը

PanARMENIAN.Net - Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճած իր առաջին գավաթը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը: Խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,-պարտավորեցրին տղաները…»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---