Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում18 նոյեմբերի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել և այդ պայմաններում հետագա կարգավորման համար աճում է ռուսական դիվանագիտության դերը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճահարույց հարցերի լուծմանն ուղղված ջանքերում, անկասկած, աճում է ռուսական դիվանագիտության դերը»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար չափազանց կարևոր են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորի», - ասել է նա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Photo. Ria Novosti Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |