Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում

Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել և այդ պայմաններում հետագա կարգավորման համար աճում է ռուսական դիվանագիտության դերը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճահարույց հարցերի լուծմանն ուղղված ջանքերում, անկասկած, աճում է ռուսական դիվանագիտության դերը»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար չափազանց կարևոր են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորի», - ասել է նա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---