Փաշինյան․ Նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

Փաշինյան․ Նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը։

«Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրել է նոր զոհերի։ Նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ և 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանը», - ասել է վարչապետը։

Նոյեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---