Ադրբեջանն Իշխանասարի մոտ զոհված ևս 3 հայ զինծառայողի դի է փոխանցել

Ադրբեջանն Իշխանասարի մոտ զոհված ևս 3 հայ զինծառայողի դի է փոխանցել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, Արցախի ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված ևս 3 հայ զինծառայողի մարմին:

Նախնական տվյալներով, մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մարմինները նոյեմբերի 19-ին տեղափոխել է Երևան:

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---