Պեսկով․ Ափսոս, Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզում չեն նշել, որ դրա կենտրոնը ՌԴ-ում է՝ Ալթայում

Պեսկով․ Ափսոս, Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզում չեն նշել, որ դրա կենտրոնը ՌԴ-ում է՝ Ալթայում

PanARMENIAN.Net - Կրեմլում ափսոսում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվեր ստացած թյուրքական աշխարհի քարտեզում, որի հետ վերջինս լուսանկարվել է, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Ռուսաստանում է՝ Ալթայում։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր թուրք գործընկերները փայփայում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է։ Միակ բանը, որի համար կարելի է ափսոսալ, այն է, որ քարտեզում մեծ կարմիր աստղով նշված չէ թյուրքական աշխարհի կենտրոնը։ Այն Թուրքիայում չէ, այն ՌԴ տարածքում է, Ալթայում՝ ցանկացած թյուրքի համար սրբազան վայրում, որտեղից էլ նրանք սերում են»,- ասել է Պեսկովը «Ռոսիա1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի եթերում:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ էր նվիրել, որտեղ ներառված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։ Էրդողանը լուսանկարվեր էր այդ քարտեզի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---