ԱԳՆ-ն մեկնաբանել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին լուրերը

ԱԳՆ-ն մեկնաբանել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատել և չի հերքել նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հնարավոր եռակողմ հանդիպման մասին տարածվող լուրերը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ երբ ձևաչափի ու տեղի մասին ձեռք բերվի համաձայնություն, կտեղեկացնեն, գրում է «Փաստինֆոն»։

«Ինչպես նախկինում ասել էինք՝ տարբեր ձևաչափով, տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի, ձևաչափի մասով, մենք նախօրոք, խելամիտ ժամկետներում դրա մասին կտեղեկացնենք»,- ասել է Հունանյանը։

Ավելի վաղ մոտալուտ հանդիպման մասին հայտնել էին տելեգրամ ալիքները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Մինչ այդ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր սպասվում, որն, ըստ Կրեմլի, հեռավար էր անցնելու, սակայն այն չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---