ԱԳՆ․ Դիմել ենք Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը23 նոյեմբերի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»: Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - ասել է Հունանյանը։ Մինչև այս պահը, ըստ ԱԳՆ խոսնակի, Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։ 2021-ի օգոստոսից, Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես եկան հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի հետ երկխոսություն սկսելու համար Թուրքիան պահանջում է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել։ «Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |