Վարչապետ․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չի դիտարկի

Վարչապետ․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չի դիտարկի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր հարթակ է։

Նա ասել է, որ ՀՀ-ն, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պետք է աշխատի, որ «ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»:

Փաշինյանը հիշատակել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թյուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել, և դա իրողություն է, որը չի կարող չազդել համատեքստի վրա:

Որպես մեկ այլ իրողություն Փաշինյանը նշել է ՌԴ հետ ռազմավարական գործընկերությունը՝ հավելելով, որ «այն անգնահատելի է»՝ ինչպես ՀՀ անվտանգության ապահովման, այնպես էլ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության առումով։

Վարչապետը նաև նշել է, որ, Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանի թշնամին չէ։

«Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար, ու սա է պատճառը, որ Մոսկվան փորձում է ոչ ուժային լուծումներ գտնել», -ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---