«Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է աղիքային վարակով

«Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է աղիքային վարակով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նրանք հոսպիտալացվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս է գրվել, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---