Ջրականից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Ջրականից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Արցախի օկուպացված հարավային թևում`Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել։

2020-ի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները նոյեմբերի 23-ին իրականացվել են ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարների մեկ ջոկատով։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---