Team Telecom Armenia-ն բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկ է նախատեսում24 նոյեմբերի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունը: ԲԲԸ դառնալու մտադրությունը պայմանավորված է ընկերության երկարաժամկետ ռազմավարական ծրագրով, զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և ոլորտի առաջատար դառնալու հստակ հեռանկարով: 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորվեց հայկական օպերատոր՝ Team Telecom Armenia-ն: Այս մեկ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների հզորագույն թիմը միահամուռ ուժերով զարգացնում է ծառայությունները, բարելավում և արմատապես թարմացնում ցանցը, ձգտում դառնալ լավագույնը հաճախորդների համար: «Վերջին տասը տարիների ընթացքում ընկերությունն առաջին անգամ ցուցաբերել է հասույթի աճ, որը 2021 թվականի 9 ամսվա կտրվածքով 7,3%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մեր թիմի համար սա շատ ոգևորիչ է և միաժամանակ պարտավորեցնող՝ վստահ ենք, որ կարող ենք զարգանալ էլ ավելի արագ։ Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում մենք նախատեսում ենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել և ցույց տալ զարգացման էլ ավելի դինամիկ արդյունքներ», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները իրականացնելուց հետո, բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի, Team Telecom Armenia-ի գործընկեր, հաճախորդ կամ աշխատակից կկարողանա դառնալ բաժնետեր և ներդրում անել իր և Հայաստանի ապագայի համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |