Պուտինը Միշելին է ներկայացրել ԼՂ մասով պայմանավորվածությունների իրագործման քայլերը

Պուտինը Միշելին է ներկայացրել ԼՂ մասով պայմանավորվածությունների իրագործման քայլերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է նրան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերի մասին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում՝ խաղաղ կյանքի վերականգնումը, Հարավային Կովկասում ճանապարհների և տրանսպորտային ուղիների վերականգնումը։

Հենց այս հարցերն է նախատեսվում քննարկել ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։ Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը կկայանա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---