Նախարար․ 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիները վերապատվաստվում են

Նախարար․ 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիները վերապատվաստվում են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում նշելով կորոնավիրուսի նոր դեպքերի քանակի անկումը, ասել է, որ լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400,000-ի շեմը, ինչը լավ նորություն է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ իրականացնում են 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիների վերապատվաստումներ:

«Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումը», - նշել է նա։

Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսով հոսպիտալացված 3124 քաղաքացուց միայն 114-ն է պատվաստված:

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---