44-օրյայի մասնակից ևս 28 զինծառայող կամ ընտանիքի անդամ հատուցում է ստացել

44-օրյայի մասնակից ևս 28 զինծառայող կամ ընտանիքի անդամ հատուցում է ստացել

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 հերոս զինծառայող կամ նրա ընտանիքի անդամ հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---