Ադրբեջանը 2 գերու է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը 2 գերու է փոխանցել Հայաստանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյանին (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանին (ծնվ. 1993թ.): Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արամյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին, իսկ Մուսայելյանը նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ունենք 6 հաստատված զոհ. ըստ նրա՝ չճշտված տեղեկություններով 32 գերի ունենք։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---