ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով

ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ Այդ մասին հայտնել են Financial Times (FT) ու CNBC-ն։

Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ քննարկվելու է վիրուսի B.1.1.529. տարբերակը, գրում է ՌԲԿ-ն։

ԱՀԿ փորձագետները կքննարկեն՝ արդյոք այս շտամը «մտահոգիչ» կարելի է համարել։

Հարավաֆրիկյան Հանրապետության Նորարարությունների և համաճարակներին արձագանքման կենտրոնի տնօրեն Տուլիո դե Օլիվեյրան հայտնել է, որ քննարկել է նոր շտամն ԱՀԿ աշխատակիցների հետ։ Ըստ նրա՝ ՀԱՀ Գաուտենք գավառում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի մոտ 90%-ի հարուցիչը նոր շտամն է։

ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ այդ շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։

Ավելի վաղ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները զգուշացրել են, որ Բոտսվանայում կորոնավիրուսի նոր շտամ է ի հայտ եկել, որը 32 մուտացիա ունի՝ այդ թվում այն մուտացիաները, որոնք հայտնաբերվել են հարավաֆրիկյան, հնդկական և նյույորքյան շտամերում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---