Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է․ Փաշինյանին կհանդիպի եռակողմից հետո

Պուտին-Ալիև հանդիպումը սկսվել է․ Փաշինյանին կհանդիպի եռակողմից հետո

PanARMENIAN.Net - Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սկսվել է նախագահ Պուտինի առանձնազրույցն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Հանդիպման ավարտին կսպասենք Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը»,-ասել է նա։

Պեսկովը նաև հավելել է, որ դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ Կրմելը հայտարարել էր, որ բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---