Սյունիքի մարզպետ. Պոստերը 3 անգամ առաջ ենք տվել, ՌԴ-ն չի համաձայնել՝ վերադարձել ենք ԽՍՀՄ սահմաններ

Սյունիքի մարզպետ. Պոստերը 3 անգամ առաջ ենք տվել, ՌԴ-ն չի համաձայնել՝ վերադարձել ենք ԽՍՀՄ սահմաններ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, անդրադառնալով մարզի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին, հայտարարել է, որ հայկական կողմը «Կուբաթլուի հատվածում դիրքերը 3 անգամ առաջ է տվել, ՌԴ-ն չի համաձայնել, այդ պատճառով զբաղեցրել են ԽՍՀՄ սահմանները»։

«Ոչ մեկն էլ չի ուզել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է, Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Սյունիքից մոտ 3000 մարդ ինժեներական աշխատանքներ է կատարել, պաշտպանություն իրականացրել։

«Մի ամիս համագործակցել ենք, որ այդ նեյտրալ «զոնան» պահենք։ Մենք 3 անգամ «պոստերն» առաջ ենք տվել։ Կուբաթլուի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնել։ Մենք պիտի զբաղեցնեինք Խորհրդային միության սահմանները, մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնել։ Չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք, զբաղեցրել Խորհրդային միության սահմանները», - հայտարարել է մարզպետը:

44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---