Սյունիքում 14 «Արմաթ» աշխատանոց կբացվի, 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց էլ՝ Կապանում

Սյունիքում 14 «Արմաթ» աշխատանոց կբացվի, 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց էլ՝ Կապանում

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում, տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», - նշել է «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։

«Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այս կրթական մոդելն իր արդյունավետությունն է գրանցել միջազգային հարթակներ՝ արտահանվելով Հնդկաստան, իսկ օրերս՝ նաև Բանգլադեշ։ Այժմ Հայաստանի (ներառյալ՝ Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 599 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ մոտ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---