Եռակողմ հանդիպումից կարևորը․ Քայլեր սկսել սահմանազատման հանձնաժողովի ստեղծման համար

Եռակողմ հանդիպումից կարևորը․ Քայլեր սկսել սահմանազատման հանձնաժողովի ստեղծման համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել՝ կարևորելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների իրականացումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Ըստ դրա, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ սահմանի հետագա սահմանագծմամբ և կողմերի հարցումով ՌԴ խորհրդատվական աջակցությամբ։

Կողմերը նաև բարձր են գնահատել երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը և կարևորել են կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

Նշվում է, որ ՌԴ-ն հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման համար։

Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ դրական էր գնահատել այն` նշելով, որ հանդիպումը միտված էր բաց քննարկելու բոլոր առկա խնդիրները։ Նա նշել է նաև, որ որոշ հարցերում տարակարծություն չկար, ինչպես կարող էր թվալ մինչև այդ, մասնավորապես` որ ընդհանուր պատկերացում կա, թե ինչպես պետք է աշխատեն տարածաշրջանային կոմունիկացիաները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---